տուն Քաղաքական Միջազգային ԵՄ-ն եւ Շվեյցարիան բանկային տեղեկատվություն կփոխանակեն

ԵՄ-ն եւ Շվեյցարիան բանկային տեղեկատվություն կփոխանակեն

112
0

svec emԵվրամիությունը եւ Շվեյցարիան համաձայնագիր են ստորագրել բանկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին՝ նպատակ ունենալով հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի ուժեղացումը: Այդ մասին հաղորդել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Այդ փաստաթղթին համապատասխան, երկու կողմերը պայմանավորվել են, սկսած 2018 թվականից, ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակել միմյանց ռեզիդենտների բանկային հաշիվների վիճակի վերաբերյալ»,-նշել Է Եվրահանձնաժողովը:

«Այդ համաձայնագիրը թափանցիկության նոր դարագլուխ Է բացել ԵՄ-ի եւ Շվեյցարիայի հարաբերություններում»,-այդ կապակցությամբ հայտարարել Է տնտեսական ու ֆինանսական հարցերի, հարկման եւ մաքսային միության գծով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները շարունակվում Էին ավելի քան երեք տարի: