Եվրամիությունը որոշում է կայացրել չորս ամսով հանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատժամիջոցները, հայտնում է TASS-ը:
Այդ հայտարարությունով հանդես է եկել Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել էր, որ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես կհանվեն: ԵՄ խորհուրդը այդ քայլին է դիմել Լուկաշենկոյի կողմից վեց քաղբանտարկյալների ներման և ուկրաինակական ճգնաժամի հարցում խաղաղ բանակցություններին Բելառուսի աջակցման համար:
Քվեարկության նախնական տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահական ընտրություններում հավաքել է 83,49%: