Եվրամիությունը հրաժարվել է չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ դեսպանների խորհրդի իր աղբյուրներին։
Գործակալության տեղեկություններով՝ ԵՄ-ն կարող է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը հոկտեմբերի 23-24-ին, եթե Ուկրաինայի հարցով ռուսական կողմը գնա իրական լուծումների։ Նոր պատժամիջոցների կիրառման մասին առայժմ չի խոսվում։