տուն Լուրեր ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների աճով

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների աճով

110
0

1296964740

Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը վատթարանում է, և դա առաջացնում է եվրոպական երկրների մտահոգությունը, հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով Հունաստանում դիվանագիտական իր աղբյուրին:

Բրյուսելի և Անկարայի միջև կայացած համաձայնագրից ելնելով` Հունաստանը Թուրքիա է վերադարձրել անօրինական միգրանտներին: Այդ փաստը հարուցել է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը, որ Թուրքիայում ոտնահարվում են փախստականների և միգրանտների իրավունքները:

Հարցին, թե կա՞ն արդյոք Թուրքիայի կողմից փախստականների իրավունքները խախտելու տվյալներ, դիվանագիտական աղբյուրը պատասխանել է. «Թուրքիայում չեն հարգում սեփական քաղաքացիների իրավունքներն, ուր մնաց միգրանտների: Թուրքիան չի դրսևորում իրեն որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն: Այդ երկիրն ավելի ու ավելի է գահավիժում մարդու իրավունքների պաշտպանության առումով»:

Աղբյուրը մասնավորապես նշել է քրդերի դեմ իրականացվող ճնշումները, լրագրողների և ընդդիմադիր գործիչների  հետապնդումները, լրատվամիջոցները փակելը: «Հենց այս օրերին ձերբակալվել է հոլանդացի լրագրող»,- հիշեցրել է անանուն աղբյուրը: