տուն Լուրեր ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի վերսկսմանը. Կոսյանչիչ

ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի վերսկսմանը. Կոսյանչիչ

77
0

maya_kosyanchich_120516

ԵՄ-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս մայիսին Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը, Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«Վիեննայի հանդիպումը անհրաժեշտ քայլ էր հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացն առաջ տանելու համար, այն խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու հարցում կողմերի հանձնառության հաստատումն էր, և ունի հսկայական կարևորություն»,- ասել է Կոսյանչիչը:

Նրա խոսքով` ԵՄ-ն աջակցում է այն համաձայնություններին, որոնք Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կողմերի միջև :

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը ձեռք բերված համաձայնությունները իրականացնելու հնարավորություն կտա»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: