Եվրամիության անդամ որոշ երկրներ մտադիր են հրաժարվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգումից, հաղորդում է Ռիա Նովոստին` հղում անելով Հունաստանում անանուն դիվանագիտական աղբյուրին:
Միության առաջիկա գագաթնաժողովում որոշվելու է ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը: Աղբյուրը հայտնել է, որ Իտալիան արդես իսկ դեմ է արտահայտվել պատժամիջոցների ինքնաբերաբար երկարացմանը: Դրանց չեղարկման կողմնակից են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրիան:
Սակայն, ըստ աղբյուրի, շատ բան կախված է ԱՄՆ-ից, որտեղ այս տարի կկայանան նախագահական ընտրություններ: Ինչ վերաբերում է Հունաստանի դիրքորոշմանը, ապա սկզբունքորեն կողմ լինելով պատժամիջոցների չեղարկմանը` Աթենքը միաժամանակ վետո չի կիրառի, եթե միությունը որոշի երկարաձգել պատժամիջոցները: