տուն Լուրեր ԵՄ-ից դուրս գալը «Մեծ Բրիտանիան» կվերածի «փոքր Անգլիայի». Քեմերոն

ԵՄ-ից դուրս գալը «Մեծ Բրիտանիան» կվերածի «փոքր Անգլիայի». Քեմերոն

73
0

100069300_TV-debate-David-Cameron_trans++qVzuuqpFlyLIwiB6NTmJwfSVWeZ_vEN7c6bHu2jJnT8

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ից առկա դժգոհությունը չպետք է դառնա միությունից դուրս գալու պատճառ, այլապես «Մեծ Բրիտանիան» կվերածվի «փոքր Անգլիայի», հայտնում է The Independent-ը։

«Ես անհանգստանում եմ, որ եթե մենք դուրս գանք ԵՄ-ից, ապա մեր տնտեսությունը կտուժի, քանի որ մենք կկորցնենք հասանելիությունը մեզ համար կենսական կարևոր շուկային: Կարծում եմ, որ բրիտանացիների համար ճիշտ է պայքարել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու համար, այլ ոչ թե ընդունել «փոքր Անգլիայի» մասին Նայջել Ֆարաջի առաջարկը»,- ասել է վարչապետը։

Քեմերոնի կարծիքով՝ երկրի անդամակցության հատուկ պայմանների մասին ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները դրականորեն կազդեն երկրի զարգացման հարցում և թույլ կտան ստանալ առավելագույնը «երկու աշխարհներից»։