Եվրամիությունը մարտի 10-ին պաշտոնապես հաստատել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի արեւելքի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիների համար կազմված սեւ ցուցակի գործողությունը կես տարով երկարացնելու որոշումը:
Այդ մասին ասված Է ԵՄ-ի Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:
«2016 թվականի մարտի 10-ին Խորհուրդը վեց ամսով երկարացրել Է ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները 146 մարդու եւ 37 ընկերությունների նկատմամբ՝ կապված ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության շարունակվող խախտման ու սպառնալիքի հետ»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: