Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագիրը նախապես ուժի մեջ է մտել և հիմա Եվրախորհուրդը պետք է որոշի հաջորդ քայլերը դրա իրականացման համար, այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Եվրամիության 27 երկրներ արդեն վավերացրել են Ուկրաինայի հետ համաձայնագիրը, Նիդեռլանդները նախնական վավերացրել է այն,այդ իսկ պատճառով մենք կարող ենք ասել, որ համաձայնագիրը նախնական է ուժի մեջ մտել: Հիմա Եվրախորհուրդը պետք է գաղափարներ տա, թե ինչպես ենք շարժվելու առաջ»,-ասել է Հանը Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ: