տուն Լուրեր ԵՄ Հայաստանին տվել է հնարավորություններ, մնում է դրանք կյանքի կոչել. Թևան Պողոսյան

ԵՄ Հայաստանին տվել է հնարավորություններ, մնում է դրանք կյանքի կոչել. Թևան Պողոսյան

152
0

Թևան-Պողոսյան

Ռիգայի գագաթնաժողովը առայժմ Հայաստանին տվել է հնարավորություններ, իսկ թե որքանով Հայաստանը դրանք կօգտագործի, կապված է նրա վարած ճիշտ քաղաքականությունից:  ԵՄ-ի և մեր կողմից կա պատրաստակամություն, հաջորդ քայլն՝ այս ամենը կյանքի կոչելն է: Մենք բանակցված մի ամբողջ փաստաթուղթ ունենք: Եթե լինենք ավելի պրագմատիկ՝ կարելի է մեկ-երկու կետ այդ պայմանագրից հանել, որոնք որոշակի սահմանափակումներ են ներառում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ռիգայի գագաթնաժողովից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություների մասին, նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Վերջինս նկատեց, որ գագաթնաժողովը մի շարք դրական դրական արդյունքների հանգեցրեց: Բանախոսը մասնավորապես առանձնացրեց ԵՄ-ի նոր որդեգրած մոտեցումը առանձին երկրների հետ համագործակցության ժամանակ: «ԵՄ-ն որոշել է յուրաքանչյուր երկրի հետ բանակցություններում անհատական մոտեցում ցուցաբերել, ինչը շատ գովելի է: Հայաստանի հետ եղած խնդիրները հաշվի առնելովˋ բանակցությունների անցկացման նոր մանդատ հաստատվեց»,-նշեց պատգամավորըˋ հույս հայտնելով, որ  մինչև 2015 թվականի ավարտը ԵՄ-Հայաստան համագործակցության համար կունենանք նոր փաստաթուղթ:

Բանախոսի խոսքովˋ համագործակցությունը պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարթակում: Ըստ պատգամավորիˋ Ռիգայի գագաթնաժողովում կան միայն դրական  ձևակերպումներ Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա պատգամավորն ընգծեց, որ Ռուսաստանը միշտ էլ առաջնորդվել է իր շահերով. «Հայաստանը պետք է իր շահերը գիտակցի և դրանցով առաջնորդվի, Ռուսաստաննն ամեն  օր կարող է իր տեսակետը փոխել, իսկ մենք պարտավոր չենք հետևել նրան: Սեպտեմբերի 3-ը, որքան էլ ցավալի է եղել, բայց դրանից պետք է դասեր քաղել»,-եզրափակեց բանախոսը: