Եվրամիության և Հայաստանի միջև հատուկ համաձայնագրի կնքման համար բանակցություններ սկսելու մանդատը ծրագրված է հաստատել մյուս շաբաթ, Լյուքսեմբուրգում, արտգործնախարարների հանդիպման ժամանակ, RIA Novosti-ի փոխանցմամբ հայտնել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Առլեմ Դեզիրը:
Դեզիրը ժամանել էր Երևան «Ֆրանկոֆոնիայի» անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար:
Անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու համատեքստում Հայաստանի և ԵՄ հարաբերությունների զարգազման հեռանկարներին` ֆրանսիացին ընդգծել է, որ սա կլինի Երևանում քննարկվելիք գլխավոր թեմաներից մեկը:
«Ինչպես գիտեք` Ֆրասնիան աջակցում է այն փաստին, որ Հայաստանը կարող է ԵՄ-ի հատուկ համաձայնագիր ստորագրելու նպատակով բանակցություններ վարել` ԵՏՄ անդամ լինելով: Մենք հարգում ենք այս որոշումը»,- ասել է Դեզիրը: