տուն Քաղաքական Միջազգային ԵՄ երկրները կվերանայեն ավիաանվտանգության միջոցառումները Բրյուսելի ահաբեկչությունից հետո

ԵՄ երկրները կվերանայեն ավիաանվտանգության միջոցառումները Բրյուսելի ահաբեկչությունից հետո

89
0

1398702616-9529-evroparlament-evrosoyuz-reutersԵՄ ավիաանվտանգության ապահովման մասնագետները երեկ կայացած հանդիպմանը պայմանավորվել են վերանայել միջոցառումները, որոնք կիրառվում են օդանավակայանների հասարակական գոտիներում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Յակուբ Ադամովիչին: Նման քայլը կապված է Բրյուսելի օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետ:

Ադամովիչի խոսքով՝ Ամստերդամում կայացած ԵՄ քաղաքացիական ավիացիայի անվտանգության փորձագետների հանդիպման ժամանակ քննարկվել են միջոցառումներ, որոնք ի վիճակի են ազդել ահաբեկչությունների կանխարգելման վրա: Մասնագետները հայտարարել են փորձի փոխանակման անհրաժեշտության և անվտանգության ոլորտում լավագույն տեխնիկայի փոխանակման անհրաժեշտության մասին, նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Աշխատանքը, ըստ Ադամովիչի, հարկավոր է վարել 4 ուղղությամբ՝ վերանայել անվտանգության միջոցառումները, փոխանակել հետախուզական տվյալները՝ կանխարգելելու ահաբեկչությունները, ավելի համակարգային մոտեցում ցուցաբերել օդանավակայանի հասանելի գոտիների պաշտպանության պրակտիկայի նկատմամբ և ավելի մանրամասն գնահատական տալ յուրաքանչյուր կոնկրետ օդանավակայանի սպառնալիքին:

Ցամաքային տրանսպորտի անվտանգության մասնագետների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին: