տուն Լուրեր ԵՄ-ը երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ը երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

89
0

Belarus-EU

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել Է Բելառուսի նկատմամբ կիրառված սահմանափակումները. TASS-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:

«2017 թվականի փետրվարի 27-ին Խորհուրդը որոշել Է Բելառուսի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախորդ տարի ԵՄ-ը չեղարկել էր Բելառուսի 170 պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոյի և բելառուսական երեք ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: