տուն Քաղաքական Միջազգային ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը

130
0

3937021

Այսօր Եվրամիության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում կքննարկեն Մոսկվայի հետ հարաբերությունները վերանայելու հարցը: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի գլխավոր թեման են լինելու: Նախարարները սկսելու են Ռուսաստանի հարցով ռազմավարական քննարկումներին ուղղված աշխատանքները», — ասվում է պաշտոնական Բրյուսելի տարածած հայտարարությունում:

Համաձայն դրա՝ քննարկումը մասնակիցներին պետք է պատրաստի 2015թ.-ի մարտին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ սպասվող բանավեճերին:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պատրաստած ներքին փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն կարող է վերսկսել Մոսկվայի հետ առևտուրը:

Տեքստում, սակայն, ընդգծվում է, որ յուրաքանչյուր քայլ պետք է սերպ կապակցված լինի մինսկյան համաձայնությունների կատարման հետ: