տուն Լուրեր «Ելք» դաշինքի երթն՝ ամփոփ (տեսանյութ)

«Ելք» դաշինքի երթն՝ ամփոփ (տեսանյութ)

79
0

Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր տեղի է ունեցել «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների: Հյուսիսային պողոտայում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենց երթերն ու բողոքի ակցիաները շարունակական են լինելու։ Հաջորդ երթն անցկացվելու է փետրվարի 5-ին։ Փաշինյանը նշել է, որ  առաջիկայում իրենք դաշինքի ամենաբազմամարդ երթն են անելու։ «Մեր խնդիրն այս էներգետիկայի, այս պահանջի սեփականատեր դարձել ՀՀ ավելի շատ քաղաքացիների։ Իշխանութունների համար իր ծավալներով երթն ամենեւին էլ սասարփելի չէր, սակայն իր պոտենցիալով կարող է դառնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ իշխանությունները պետք է հետօղորմյա անեն վառելիքի գների աճը, չեղարկեն հարկային բարձրացումները։

Առաջարկում ենք դիտել ամփոփ տեսանյութ տեղի ունեցած բողոքի երթից եւ հնչած ելույթներից:

Փայլակ Ֆահրադյան