տուն Լուրեր «Ելք» դաշինքի առաջնորդներն Ալավերդիում են

«Ելք» դաշինքի առաջնորդներն Ալավերդիում են

123
0

ELQ

«Ելք» դաշինքի առաջնորդներն  այսօր՝ մարտի 26-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում են: Նրանք վանկարկելով «Ելք կա», քայլերթ են անում քաղաքի փողոցներում՝ կոչ անելով ալավերդցիներին ապրիլի 2-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել իրենց դաշինքի օգտին:

«Գնացեք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը եւ չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Ելք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացնում Լոռու մարզում, այսօր Վանաձորում ժամը 18:00-ին տեղի կունենա դաշինքի հրավիրած հանրահավաքը: