Ելիսեյան պալատի վրայով անհայտ ծագման անօդաչու թռչող սարք է անցել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը Ֆրանսիայի նախագահի կեցավայրի վրայով անցել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը: Թռիչքը տևել է մի քանի րոպե և արձանագրվել է երկրի ղեկավարի անվտանգության ծառայության կողմից:
Փարիզի դատախազությունն արդեն իսկ քրեական գործ է հարուցել «թռչող սարքի շահագործում, որը խախտել է անվտանգության կանոնները» հատկանիշով:
«Սարքն ամիջապես նկատվել է պահպանության աշխատակիցների կողմից, ինչից հետո անմիջապես հեռացել է», — հաղորդում են Ելիսեյան պալատի մամլո ծառայությունից: