Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Вести в субботу» ծրագրի եթերում արտահայտվել է երկրում դոլարի և եվրոյի շրջանառությունն արգելելու նախաձեռնության մասին, գրում է lenta.ru-ն:
«Դա «լավ» գաղափար է: Եկեք նաև զուգահեռ վերադարձնենք Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն էր սահմանում ցանկացած արժույթային գործողությունների համար»,- կատակել է Մեդվեդևը:
Նրա խոսքերով՝ դոլարից և եվրոյից հրաժարվելը կնշանակի, որ Ռուսաստանը շարժումը դեպի ժամանակակից տնտեսության ստեղծման շուկա ավարտվել է: Եթե երկիրը փակվի, ապա կհասնի այն պայմաններին, որոնցում զարգանում էր խորհրդային տնտեսությունը, հայտարարել է Ռուսաստանի վարչապետը: