ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ չէ, այն նաև քաղաքական նախագիծ է: Սա այսպես է բոլոր տնտեսական պայմանագրերի պարագայում, ուստի պետք չէ խուսափել միությունն այս տեսանկյունից ներկայացնել:
Նման կարծիք ԱԺ-ում քննարկվող Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին քննարկումների ժամանակ, հայտնեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Երբ Դուք հերքում եք այս փաստը, Ձեր մնացած բոլոր փաստարկների ուժը նվազում է: Ինչ վերաբերում է Ղրղզսանի անդամակցությանը, ապա այն պայմանավորված է մի շարք աշխարհաքաղաքական հանգամանքներով: Օրինակ Ղրղզստանի ոսկերչական շուկան մեր գործարարներին մի շարք նոր հնարավորություններ կտա: Ղրղզստանը մեր աշխարհաքաղաքական գործընկերն է և, եթե այն ուզում է միանալ ԵՏՄ-ին, մենք հավանություն պետք է տանք»,-նշեց պատգամավորը:
Մինչդեռ հիմնական զեկուցող ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը չշտապեց համաձայնել պատգամավորի հետ՝ ասելով. «Եթե ԵՏՄ-ն ունենար քաղաքան բաղադրիչ, այն կուենար նաև պառլամենտ, բացի դրանից՝ հենց իր բուն պայմանագրում ԵՏՄ-ն իր առաջ նպատակ է դրել միայն տնտեսական հարցեր քննարկելու և փակ է քաղաքականների առաջ»: