տուն Լուրեր Եկեղեցու մոտակայքում տուն է այրվում

Եկեղեցու մոտակայքում տուն է այրվում

72
0

հրդեհ

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող կիսակառույց տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:45-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը: