Եգիպտացի զինվորականները Սինայում վերացրել են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության տեղական միավորի`«Անսար Բեյթ ալ-Մակդիս»-ի պարագլուխներից մեկին, տեղեկացնում է Sputnik-ը` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշվում է, վերացված պարագլուխն իր կարեւորությամբ երկրորդ տեղն էր զբաղեցնում խմբավորումում եւ պատասխանատու էր նյութական ապահովման եւ հավաքագրման համար:
Գրոհայինը վերացվել է հատուկ գործողության ընթացքում: