Գերամացի զբոսաշրջիկը մահացել է եգիպտական Ալ-Կուսեյր հանգստավայրում Կարմիր ծովում նրա վրա շնաձկան հարձակման հետևանքով։ Կենդանին պոկել է զբոսաշրջիկի ոտքը։ Տղամարդը մահացելէ հիվանդանոցի ճանապարհին ստացած վնասվածքների հետևանքով։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը։
Սա առաջին դեպքը չէ, երբ զբոսաշրջիկները դառնում են շնաձկերի զոհ Եգիպտոսում։ 2010 թվականին Շարմ Էլ-Շեյխում շնաձուկը սպանել էր ռուսաստանցի երեք և գերմանացի մեկ զբոսաշրջիկի։