տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել 183 իսլամիստ

Եգիպտոսում մահապատժի է դատապարտվել 183 իսլամիստ

116
0

468x283_aljaz_egypt_3

Եգիպտոսի դատարանը որոշում է կայացրել մահապատժի ենթարկել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 183 ակտիվիստի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Դատարանի որոշմամբ` դատապարտվածները մեղավոր են ճանաչվել անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցիչների մահվան մեջ: Անկարգությունները տեղի էին ունեցել 2013 թվականի օգոստոսին, որի ժամանակ ցուցարարները բողոքում էին հեղաշրջման դեմ: Այդ բախումների ժամանակ զոհվել էր 16 ոստիկան:

Անցած մեկուկես տարում մոտ 1000 մարդ դատապարտվել է մահապատժի: Նրանց մեծ մասը «Մուսուլման եղբյարներ» կազմակերպության անդամ են: