տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսում այս ամիս թռչնագրիպից 4 մարդ է մահացել

Եգիպտոսում այս ամիս թռչնագրիպից 4 մարդ է մահացել

134
0

74a15545-c6b7-453b-8ca5-38aea976b04c

Եգիպտոսում այս տարվա սկզբից ի վեր թռչնագրիպից արդեն մահացել է 4 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:

Ինչպես հաղորդվում է, այսօր հայտնի է դարձել ևս մի կնոջ մահվան մասին:

Գերատեսչության մամլո քարտուղարը հաղորդել է, որ հիվանդանոց դիմելու պահին 47-ամյա կինն արդեն իսկ գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի ուշ, բժիշկները հաստատել էին, որ նա մահացել է H5N1 վիրուսից:

Հավելենք, որ նախորդ տարի Եգիպտոսում թռչնագրիպից մահացել է 9 մարդ: