Եգիպտոսի քրեական դատարանը հունիսի 2-ի հետաձգել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դատավճռի հրապարակումը մինչեւ հունիսի 16-ը։ Ինչպես պարզաբանել է դատավոր Շաաբան աշ Շամին, ժամանակավոր հետաձգումը անհրաժեշտ է գործով բոլոր ներքին ընթացակարգերը կարգավորելու համար։
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մայիսի 16-ին մահվան էր դատապարտվել։ Կահիրեի քրեական դատարանը նրան ու «Մուսուլման եղբայրների» մի քանի առաջնորդների գործով վճիռ էր կայացրել պետական դավաճանության եւ օտար պետության համար լրտեսություն կատարելու մեղադրանքով, ինչպես նաեւ 2011թ. հունվարյան հեղափոխության օրերին «Մուսուլման եղբայրների» առաջնորդների՝ բանտերից փախչելու համար։
Պետական դավաճանության գործում Մուրսիի անունը չկա։ Մուրսիին մահվան են դատապարտել բանտից փախչելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։