տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսի նախագահն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Եգիպտոսի նախագահն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

58
0

APEC-SUMMITՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսին հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը: Ըստ ՌԲԿ-ի, այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նշվել է դեպի Եգիպտոս ռուսական օդանավերի թռիչքների եւ զբոսաշրջության վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարեւորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, Պուտինը եգիպտացի գործընկերոջը պատմել է Սիրիայում հրադադարի պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Աս-Սիսին բարձր է գնահատել այդ քայլերը եւ արտահայտվել ՄԱԿ-ի հովանու ներքո սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի օգտին: