eBay ինտերնետ-աճուրդում հայտնվել Է լոտ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին վաճառելու առաջարկությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Foreign Policy-ին:
Դրա համար առիթ Է ծառայել փետրվարի 24-ի առավոտյան պետության ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե ինքը վճռականորեն Է տրամադրված Եգիպտոսի պարտքային ճգնաժամի հաղթահարման հարցում եւ, եթե դա կօգնի, պատրաստ Է վաճառելու իրեն:
Ղեկավարի հայտարարությունը բազմաթիվ ծաղրանքների ու կատակների տեղիք Է տվել սոցցանցերում:
Մի քանի ժամ անց աս Սիսին վաճառքի Է հանվել ինտերնետ-աճուրդում, որի ընթացքում լոտի արժեքը բարձրացել Է մինչեւ 100 հազար դոլար: