Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս- Սիսին առաջին անգամ է խոստովանել, որ Սինայի երկնքում ռուսական «Ա321» օդանավի վթարի պատճառը ահաբեկչությունն էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ավարտվել է արդյո՞ք դիմակայությունը ահաբեկչությանը։ Ոչ, դեռ ոչ։ Բայց եկեք միասին լինենք։ Նա, ով խոցել է մեր օդանավը, մի՞թե միայն զբոսաշրջությանն էր ուզում հարված հասցնել։ Ոչ, ուզում էր հարված հասցնել Ռուսաստանի, Իտալիայի ու բոլոր մյուս երկրների հետ կապերին»,- ասել է Եգիպտոսի առաջնորդը՝ մինչեւ 2030 թ․ երկրի զարգացմանը նվիրված զեկույցի շնորհանդեսին։