տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսի նախագահը ՄԱԿ-ին կոչ է անում արտոնել միջազգային ներխուժումը Լիբիա

Եգիպտոսի նախագահը ՄԱԿ-ին կոչ է անում արտոնել միջազգային ներխուժումը Լիբիա

83
0

Adly Mansour, Abdel-Fattah el-Sissi

Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսին կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին բանաձև ընդունել Լիբիա միջազգային միջամտության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք ընտրություն չունենք։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Լիբիայի թե՛ կառավարությունը և թե՛ բնակչությունը խնդրում են մեզ միջամտել․․․ մենք դա կրկին պետք է անենք, բոլորս միասին», — ասել է Եգիպտոսի նախագահը՝ հարցազրույց տալով Europe 1 ֆրանսիական ռադիոընկերությանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Եգիպտոսի օդուժը հարվածներ է հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, ինչը պայմանավորված է մի քանի օր առաջ եգիպտացի 21 ղպտիների գլխատմամբ։