տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսի մայրաքաղաքում ռումբ է գործարկվել նախագահական պալատի հարևանությամբ. կան տուժածներ

Եգիպտոսի մայրաքաղաքում ռումբ է գործարկվել նախագահական պալատի հարևանությամբ. կան տուժածներ

139
0

10714693_359705394185571_890780829_n

Կահիրեում՝ Ալ-Քուբա նախագահական պալատից ոչ հեռու հունվարի 22-ի ուշ երեկոյան ռումբ է գործի դրվել: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:

Անհայտ անձը, մեքենայով անցնելիս, պայթուցիկը գցել է պալատի դարպասների առաջ, որը նախատեսված է Եգիպտոսի նախագահի օտարերկրյա հյուրերին ընդունելու համար:

Պայթյունի հետևանքով, ըստ տեղական լրատվամիջոցների, վնասվածքներ են ստացել 2 ոստիկան:

Աղբյուրը նաև փոխանցում է, որ գիշերվա ընթացքում Կահիրեի տարբեր թաղամասերում չեզոքացվել է 5 ինքնաշեն ռումբ:

Արդեն հայտնի է, որ պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ագնադ Մասր» («Եգիպտոսի զինվորականություն) խմբավորումը, որը շուրջ 1 տարի առաջ պատերազմ էր հայտարարել Եգիպտոսի օրինապահ մարմիններին և արդեն հասցրել իրականացնել մի քանի ահաբեկչական գործողություն: