Եգիպտոսի նոր կառավարությունն այսօր Շարիֆ Իսմայիլի գլխավորությամբ երդվել է երկրի նախագահ Աբդել Ֆաթախ աս-Սիսիի առջև: Սկզբում այն նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 17-ին, սակայն նախարարական պորտֆելներից մի շարք թեկնածուների հրաժարման հանգամանքով պայմանավորված` խորհրդակցությունները ևս 2 օր ձգվեցին:
Ավելի վաղ նախագահն ընդունեց Իբրահիմ Մահլյաբի կառավարության հեռացումը: Նոր կառավարության ձևավորումը հանձնարարված էր նավթի նախկին նախարար Շարիֆ Իսմայիլին: Իսկ նախկին կառավարության ցրումը կոռուպցիայի մեջ մեղադրվող երկրի գյուղնախարար Սալահ Հիլյալի ձերբակալության հետ կապված սկանդալի ֆոնին կատարվեց , հաղորդում է РИА Новости.-ն: