Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 2015 թվականի մայիսի 15-ից արտասահմանցիների համար երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է արտոնագիր: Այս մասին հաղորդում է եգիպտական Al-Ahram թերթը:
Այս նորարարությունը կվերաբերի անհատական ճամփորդողներին, այլ ոչ թե զբոսաշրջային խմբերին: «Սա պետական ինքնիշխանության ակտ է: Յուրաքնաչյուր պետություն իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները», — ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Բադր Աբդ Ալ-Ատին:
Օտարերկրացիները Եգիպտոս այցելելուց առաջ պետք է դիմեն արտերկրում Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչություններ: Նման որոշում արդեն մեկ անգամ կայացվել է 2011 թվականի սեպտեմբերին, սակայն այն գործեց ընդամենը 3 օր: Այն ժամանակ տնտեսագետները կարծում էին, որ այդ որոշումը մեծ հարված կհասցնի զբոսաշրջային ոլորտին: