տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսը հայտնել է տասնյակ գրոհայինների ոչնչացման մասին

Եգիպտոսը հայտնել է տասնյակ գրոհայինների ոչնչացման մասին

73
0

C86DBB92-618F-4BCF-AE9C-D53B79A5A727_mw1024_s_n

Մի քանի տասնյակ իսլամիստներ սպանվել են Եգիպտոսի Սինայի թերակղզում զինվորական խոշոր օպերացիայի ժամանակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Եգիպտական անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ օպերացիան իրականացվել է ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ։ Հարձակման են ենթարկվել  «Իսլամական պետություն» խմբավորման մասնաճյուղ «Սինայի նահանգ» խմբավորման գրոհայինները։

Հայտնի է, որ սպանվել է առնվազն 47 գրոհային։ Իսլամիստները պնդում են, որ վերջին մեկ ամսում սպանել են եգիպտացի 30 ուժայինի։