Եգիպտոսը կատարել է ռուսական կողմի բոլոր անհրաժեշտ պահանջները` օդային հաղորդակցության վերականգնման համար:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամեհ Շուքրին:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ քայլեր, որոնք կապված են սարքավորումների ձեռքբերման և անձնակազմի վերապատրաստման հետ: Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը դադարեցվել էր «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռի կործանումից հետո: