Եգիպտական օդանավն առևանգող Իբրահիմ Սամահան ԱՄՆ Ատլանտա նահանգի համալսարանի պրոֆեսոր է, հաղորդում է Daily News Egypt-ը:
Տեղեկությունը հաղորդել են Բուրջ-ալ-Արաբ օդանավակայանի ներկայացուցիչները:
Նշվում է նաև, որ Սամահան քաղաքական ապաստան է խնդրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավը, որը հարկադիր վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:
Օդանավում եղել է 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: