EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 օդանավն առևանգած Սեյֆ ադ-Դին Մուստաֆան ձերբակալվել է և օրով: Այսպիսի որոշում է կայացրել Լարնակայի դատարանը:
Համաձայն կիպրոսյան տեղեկատվական գործակալության տվյալների` եգիպտոսցուն մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և մարդկանց պատանդ վերցնելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին տղամարդն առևանգել էր եգիպտական օդանավն ու ստիպել, որպեսզի այն վայրէջք կատարի Կիպրոսում:
Մուստաֆան 7 ժամ ուղևորներին պատանդ է պահել Լարնակայի օդանավակայանում, ինչից հետո հոժարակամ հանձնվել է իրավապահ մարմիններին: