տուն Լուրեր Եգիպտական օդանավն առևանգել է Սեյֆ ադ-Դին Մուստաֆան

Եգիպտական օդանավն առևանգել է Սեյֆ ադ-Դին Մուստաֆան

90
0

egyptair-1wb

Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ այսօր եգիպտական մարդատար օդանավն առևանգել է Սեյֆ ադ-Դին Մուստաֆան, հաղորդում է CNN-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ առևանգողն Իբրահիմ Սամահան է, որն, ըստ շրջանառվող լուրերի, ամերիկյան համալսարաններից մեկի պրոֆեսոր է:

Այսօր հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավը, որը հարկադիր վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:

Օդանավում եղել է 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ, որոնց մեծ մասն այս պահի դրությամբ  ազատ է արձակվել: