Եգիպտական դատարանն այսօր արգելք է սահմանել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինված թևի գործունեության վրա՝ այն համարելով ահաբեկչական խմբավորում: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
«Դատարանը որոշել է արգելել «Քասամի բրիգադներ» խմբավորման գործությունն ու այն ահաբեկչական հայտարարել», — ասված է Կահիրեի հատուկ դատարանի որոշման տտեքստում:
Եգիպտացի պաշտոնյաները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է անօրինական ճանապարով զենք մատակարարել եգիպտական ջիհադիստներին, ովքեր պայքար են մղում արևմտամետ նախագահ աս Սիսիի վարչակազմի դեմ:
Հիշեցնենք, որ Սինայի թեակղզում գործող իսլամիստ գրոհայինները նախագահ Մուրսիի պաշտոնանկությունից հետո հարյուրավոր ոստիկաններ ու զինվորներ են սպանել: