Եգիպտոսի զինվորականները հայտնաբերել և ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինի, ով փարանջա հագած փորձել է փախուստի դիմել Սինայի թերակղզում տեղակայված ահաբեկիչների կենտրոնակայանից, հաղորդում է Daily Mail-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Եգիպտոսի կառավարական զորքերի զինվորները իսլամիստ ահաբեկչին ձերբակալել են Հյուսիսային Սինայում, մայրաքաղաք Կահիրեից մոտ 300 կմ հյուսիս-արևելք: Տղամարդը թաքնվել է կնոջ հագուստով, հագել է փարանջա և, ինչպես ենթադրվում է, փախուստի փորձ ձեռնարկել: Ձերբակալված իսլամիստի լուսանկարը հրապարակվել է սոցիալական ցանցերում: