Եգիպտացի միլիարդատեր Նագիբ Սավեյրիսը մի շքեղ նախագիծ է ցանկանում իրականացնել, գրում է “Российская Газета”-ն: Նա դիմել է Հունաստանի ու Իտալիայի իշխանություններին` մի կղզի վաճառելու խնդրանքով, որը նա պատրաստվում է գաղթականներով բնակեցնել:
«Հունաստան կամ Իտալիա, վաճառեք ինձ մի կղզի, որը ես անկախ կհռչակեմ ու այնտեղ կհրավիրեմ գաղթականներին, աշխատանքի տեղեր կստեղծեմ, որ նրանք իրենց համար նոր պետություն կառուցեն»,- Twitter-ի իր էջում գրել է Սավեյրիսը:
Հաղորդագրությունը պատահական չի հասցեագրվել նաև Հունաստանին: Միլիարդատերը կարծում է, որ ֆինանսական խնդիրներ ունեցող Հունաստանը կարող է գոնե մի կղզի զիջել: