տուն Լուրեր Եղվարդի քաղաքապետի որդին վրաերթի է ենթարկել հետիոտնի. նրա վիճակը ծանր է. լուսանկար

Եղվարդի քաղաքապետի որդին վրաերթի է ենթարկել հետիոտնի. նրա վիճակը ծանր է. լուսանկար

136
0

ՖՖԵՂ-2

Երեկ գիշեր վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 29-ամյա Խաչիկ Սարգսյանը Երևան-Զովունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` հայտնի կազինոների հավաքատեղիի մոտ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 001 LL 81 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ըստ shamshyan.com-ի` վրաերթը կատարել է Եղվարդի քաղաքապետի որդին՝ Խաչիկ Սարգսյանը:

Նշենք, որ մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, վիճակը ծանր է: