տուն Քաղաքական Միջազգային Եղիսաբեթ Երկրորդը տոնական ուղերձում շեշտել է կամավորների դերը

Եղիսաբեթ Երկրորդը տոնական ուղերձում շեշտել է կամավորների դերը

175
0

1324434c

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Ծննդյան տոնի կապակցությամբ իր հեռուստաուղերձում հատուկ նշել է անցած տարում Էբոլայի դեմ պայքարողների ջանքերը։ Այս մասին հաղորդում է The Daily Express-ը։

Միապետն ասել է, որ մեծ հուզմունք է ապրել՝ իմանալով բժիշների և կամավորների ինքնազոհության մասին, որոնք արձագանքել են և օգնել են կարիքավորներին։ Թագուհու խոսքերով՝ այս տարի հումանիտար ոլորտի աշխատակիցներն ու բժշկական կամավորները մեկնել են հակամարտության և Էբոլայի տարածման գոտիներ՝ շատ հաճախ սեփական կյանքերը վտանգի ենթարկելով։

Բացի այդ, Եղիսաբեթ Երկրորդը հիշել է Առաջին աշխարհամարտի տարիների զոհերին։ Այս տարի նշվում էր այդ պատերազմի մեկնարկի հարյուրամյակը։