Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը այլևս չի բազմացնի իր սիրած տեսակի շներին: Այս մասին գրում է The Daily Express-ը:
Մեծ Բրիտանիայի թագուհին վախենում է, որ Կորգի տեսակի փոքր շները կարող են ընկնել նրա ոտքի տակ, ինչի հետևանքով ինքն այդ տարքիում կարող է լուրջ վնասվածք ստանալ: Բացի այդ, Եղիսաբեթ Երկրորդը հրաժարվել է Նորֆոլք-տերյեր տեսակի շների ձագերից, որոնք ինքը ստացել էր որպես նվեր իր թոռնուհուց` արքայադուստր Բեատրիսից:
«Ի վերջո նա 88 տարեկան է, և չի երիտասարդանա այլևս», — ասել է թագուհու պալատական սպասավորներից մեկը, ով բացատրել է, որ թագուհին վախենում է, որ սայթաքելուց հետո լուրջ վնասվածք կստանա և չի կարողանա կատարել իր պարտականությունները: