Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 425 մլն դոլար կարողություն ունի, փոխանցում է Lenta.ru-ն: Նշվում է, որ խոսքը 89-ամյա միապետի անձնական միջոցների մասին է:
Հայտնի է, որ թագուհու ողջ կարողությունը բաղկացած է ներդրումներից` 75 մլն-ի, մորից ժառանգած ակտիվներից` 110 մլն, նամականիշների հավաքածուից` 78 մլն: Վերլուծաբանների կարծիքով, ներդրումները նրան 5-7,5 տոկոս տարեկան շահույթ կապահովեն:
Բացի այդ, թագուհին Crown Estate կազմակերպությունում իր բաժինն ունի. Ըստ օրենքի, նա տվյալ կազմակերպությունից 15 տոկոս շահույթ է ստանում: