տուն Լուրեր Եղել է ուրվագծված պլան. Դավիթ Սանասարյանի պաշտպան

Եղել է ուրվագծված պլան. Դավիթ Սանասարյանի պաշտպան

181
0

-Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց Դավիթ Սանասարյանի մեղադրանքիու գործի  նախաքննության մասին: Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ այդ ամենը սկսվեց ապրիլի 9-ին, երբ  Սանասարյանը ներկայացել էր առանց պաշտպանյալի:  «Որոշակի ուրվագծված պլան արդեն եղել է»,- վստահեցրեց պաշտպանը:

Ինեսսա Պետրոսյանը հիշեցրեց՝ ապրիլի 12-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք են առաջադրել, մինչդեռ վարույթ իրականացող մարմինը պետք է զերծ մնար եւ մեղադրանք չառաջադրեր: «Ապրիլի 17-ին փաստաթղթեր ենք ներկայացնում, որ մեղադրանք ուղղակի չպետք է առաջադրեր, քննիչը մի կողմ է շպրտում թղթերը: Հետո ասում է՝ դե լավ քննարկենք»,- ասաց պաշտպանը:

Դավիթ Սանասարյանի մյուս փաստաբանն էլ ասաց, որ Դավիթ Սանասարյանն առաջնորդվել է պետական շահով: