տուն Լուրեր Եղանակն առաջիկա օրերին անակնկալներ է մատուցելու

Եղանակն առաջիկա օրերին անակնկալներ է մատուցելու

120
0
default
Նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում`
Նոյեմբերի 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Նոյեմբերի 26-ին և 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.60C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -11.10C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.80C