տուն Քաղաքական Միջազգային Եղանակի փոփոխությունը կարող է ազդել կին-տղամարդ հարաբերակցության վրա

Եղանակի փոփոխությունը կարող է ազդել կին-տղամարդ հարաբերակցության վրա

105
0

BabyFeet

Կլիմայի գլոբալ փոփոխությունները կարող է փոփոխություններ մտցնել կոնկրետ երկրում ծնված աղջիկ-տղա հարաբերակցության վրա։ Նման եզրակացության հանգել են ճապոնացի գիտնականները, ովքեր այդ մասին հոդված են զետեղել Fertility and Sterility ամսագրում։

Գիտնականների տվյալներով, սկսած 1970թ. երկրում հաճախակիացել են ջերմաստիճանային տատանումները, եւ միաժամանակ ավելի հաճախ են սկսել գրանցվել արական սեռի երեխայի ներարգանդային մահվան դեպքերը։ Համեմատելով երեխաների, ներարգանդային մահերի դեպքերը եւ 1968-2012թթ ջերմաստիճանային տատանումները, գիտնականները կապ են գտել տղաների մահվան եւ ջերմաստիճանային կտրուկ տատանումների միջեւ։ Այսպես, 2010թ. շոգ ամառը եւ 2011թ. ցուրտ ձմեռը ասոցացվում էին մանկական մահերի հաճախականացման եւ արական սեռի երեխաների քանակի պակասման հետ։