տուն Լուրեր Եղանակը՝ առաջիկա շաբաթում

Եղանակը՝ առաջիկա շաբաթում

121
0

скачанные файлы

Դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ հիմնականում ձյուն, լեռներում և լեռնանցքներում ՝մառախուղ, 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց: 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան`  2-7 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը, 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝

  դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն:

24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: