տուն Լուրեր Արգելվում է քաղաքացիների կողմից 5 կիլոգրամից ավելի մանդարինի ներմուծումը

Արգելվում է քաղաքացիների կողմից 5 կիլոգրամից ավելի մանդարինի ներմուծումը

84
0

Հինգ կիլոգրամից ավելի մանդարին ներմուծել ցանկացող քաղաքացիները պետք է ունենան բուսասանիտարական ծառայության կողմից տրված հավաստագիր, հակառակ դեպքում` մաքսային մարմինը չի կարող թույլատրել ապրանքի ներմուծումը: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Նա հիշեցրեց, որ դա Եվրասիական տնտեսական միության օրենսդրության պահանջն է: «Կան սահմանափակման ենթակա ապրանքներ և քանակություններ, որոնք գերազանցելու դեպքում անհրաժեշտ է, որ ներմուծող անձն ունենա համապատասխան ֆիտոսանիտարական թույլտվություն: Մասնավորապես, 5 կիլոգրամից ավելի մանդարին ներմուծելու դեպքում անձը պետք է ունենա համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավասություն, որի առկայության պարագայում ստանա հավաստագիր և կարողանա ներմուծում կատարել»,-ասաց պաշտոնյան: 2017 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, որոնցից է նաև այն, որ առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք՝ հիմնականում մրգեր, բանջարեղեն, բույսեր: