տուն Լուրեր ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները Հայաստանում գումարում են այս տարվա երկրորդ նիստը

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները Հայաստանում գումարում են այս տարվա երկրորդ նիստը

99
0

119582.thumb

Հայաստանում անցկացվում է Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հավաքը: «Արմենպրես»­-ի փոխանցմամբ` երկների վարչապետերը այս տարի հանդիպում են արդեն երկրորդ անգամ: Հայաստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են բոլոր անդամ երկրների վարչապետները: Նախատեսվում է պաշտոնական լուսանկար, ապա նեղ հանդիպում` վարչապետների մասնակցությամբ, դրան կհաջորդի Միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը: Դրանից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն ու 2016-­ին խորհրդի նախագահությունը ստանձնած
Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը հանդես կգան հայտարարություններով: Այս տարվա առաջին նիստն անցկացվել է Ռուսաստանում ապրիլի 13-­ին: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերն անհրաժեշտության դեպքում անցկացվում են տարին առնվազն երկու անգամ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: